Eldrive սրահի բացում
120 անձի համար նախատեսված՝ Eldrive խանութ սրահի բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվեց բազմատեսակ ու թարմ սննդի մատուցմամբ։

.jpg)
Ամանորյա կորպորատիվ
2 օր Digitain ընկերության ամանորյա կորպորատիվ երեկոյին 4000 հյուրի համար իրականացվեց ֆուրշետ՝ հայկական և եվրոպական խոհանոցների ճաշացանկով, կանապեների և աղանդերի նրբահամ ընտրանիով։
Թեմատիկ քեյթրինգ
ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության համար կազմակերպված բարձրորակ սննդի ապահովում 150 անձի համար, Սուրբ Լյուսիայի օրվա առթիվ՝ թեմատիկ ճաշացանկով։


Բարձրակարգ բուֆետ Մարզահամերգային համալիրում
Բարձրակարգ բուֆետի կազմակերպում շուրջ 7000 հյուրի համար․ թարմ, բազմաոճ ճաշացանկ և որակյալ բար՝ Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Ինժեներական քաղաքի բացում
Ինժեներական քաղաքի բացման արարողության շրջանակում բարձրորակ սննդի և սուրճի ընդմիջման կազմակերպում՝ 600-ից ավելի հյուրերի համար Երևանում և Վանաձորում:


Կոնֆերանս
900 անձի համար սուրճի ընդմիջում և ֆուրշետի բարձրակարգ տրամադրում Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացված կոնֆերանսի ընթացքում։
Կորպորատիվ Քեյթրինգ
40 անձի համար ֆուրշետի բարձրակարգ սպասարկում և սուրճի ընդմիջում՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի երկօրյա կոնֆերանսի շրջանակում։


Հարսանեկան միջոցառում Շենեում
Հարսանեկան արարողության ճաշկերույթ՝ կազմակերպված Yeremyan Catering-ի կողմից 250 անձի համար, որի մեջ ներառված էր նախուտեստների, աղցանների, հիմնական ուտեստների և բարի լայն տեսականի։
MAC 2025 Conference
After Party
MAC Conference-ը երկրորդ անգամ իր After Party-ի հյուրերի սննդի բարձրակարգ ապահովումը վստահեց Yeremyan Catering-ին։
Մենք տրամադրեցինք որակյալ ֆուրշետային սպասարկում՝ ներառելով 1500 հյուրի ընդունելություն երեք առանձնացված զոնաներում, այդ թվում՝ VIP և բարբիքյու ձևաչափեր՝ ապահովելով յուրահատուկ համային փորձառություն բոլոր հյուրերի համար։


AGBU FOCUS 2025
Yeremyan Catering-ի անձնակազմի իրականացված հերթական հաջող ու ընդգրկուն միջոցառումներից էր AGBU FOCUS 2025 համահայկական համաժողովը, որին ներկա էին 200 սփյուռքահայ երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից։
Միջոցառումը նախատեսում էր ֆուրշետի և բարի ծառայություն՝ բարձրակարգ սպասարկման և որակյալ ուտեստների մատուցման մեր չափանիշներին համապատասխան։
Կարատեի Եվրոպայի
60-րդ առաջնություն
Yeremyan Catering-ի թիմը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացրեց կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության սննդի ապահովումը՝ 5 օր շարունակ անհատական սնունդ ապահովելով շուրջ 250 մասնակցի համար:
Այդ օրերի ընթացքում համալիրի ֆուդկորտի տարածքում սպասարկվեց 8000-ից ավելի հյուր, որտեղ ներկայացվեց Կարատեի եվրոպայի 60-րդ առաջնություն բազմազան և որակյալ ուտեստների ընտրանի՝ համահունչ միջոցառման պահանջներին և միջազգային ձևաչափին։


Sil 25-ամյակը Գառնիում
Yeremyan Catering-ը 2025 թվականի մայիսին իրականացրեց SIL ընկերության 25-ամյակի հանդիսավոր միջոցառումը Գառնու տաճարի տարածքում։
Միջոցառմանը մասնակցեց 150 հյուր, մատուցվեց շքեղ ֆուրշետ-հյուրասիրություն՝ յուրահատուկ ճաշացանկով և բարձրակարգ սպասարկմամբ։
imID գրասենյակի պաշտոնական բացում
Yeremyan Catering-ին վստահված էր imID ընկերության գրասենյակի պաշտոնական բացման արարողության ֆուրշետային սպասարկումը՝ շուրջ 100 հյուրի մասնակցությամբ։


Կորպորատիվ փակ միջոցառում
600-ից ավելի հյուր «Ռենշին» ընկերության կորպորատիվ միջոցառումը սպասարկեց «Երեմյան Քեյթրինգ»-ը՝ 600-ից ավելի հյուրի մատուցելով պրոֆեսիոնալ ծառայություններ ու բարձրորակ, համեղ ուտեստներ․ վառ, գունավոր և անմոռանալի։
Տաշիրի անասնաֆերմայի բացում
«Երեմյան Քեյթրինգ»-ը սպասարկել է «Երեմյան Փորդաքթս»-ի Տաշիրի անասնաֆերմայի բացումը՝ շուրջ 100 հյուրի։ Սա յուրօրինակ փորձառություն էր համոզվելու, որ տարածքն ու հեռավորությունը խոչընդոտ չեն մեզ համար։


Մանկական Եվրատեսիլ 2022
Շուրջ 15․000 հյուրի բարձրակարգ սպասարկում՝ Մանկական Եվրատեսիլ 2022-ին։Սա «Երեմյան Քեյթրինգ»-ի ամենամեծ միջոցառումն էր, որի հաջողված լինելու մասին մենք խոսում ենք մեծ ուրախությամբ և հպարտությամբ։
Կաթի վերամշակման գերժամանակակից գործարանի բացում
«Երեմյան Քեյթրինգ»-ի հերթական հաջողված փակ միջոցառումը՝«Երեմյան Փրոդաքթս»-ի կաթի գործարանի բացման միջոցառումն էր, որը սպասարկեցինք մեր պրոֆեսիոնալ թիմով՝մատուցելով բազմազան խոհանոցի համեղ ուտեստները։


2300 անձի սպասարկում․ MAC Conference 2024
«Երեմյան Քեյթրինգ»-ի ամենամասշտաբային միջոցառումներից մեկը՝MAC Conference 2024, որի After Party-ի ընթացքում սպասարկեցինք շուրջ 2300 հյուրի։Սա ևս մեկ առիթ էր համոզվելու, որ անկախ հյուրերի քանակից մենք պահպանում ենքմեր սպասարկման և ուտեստներիմատուցման բարձր որակը։
Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի հանդիպումներ
«Երեմյան Քեյթրինգ»-ին են վստահվում միջազգային մեծ ու ամենատարբեր միջոցառումների սննդի կազմակերպումն ու սպասարկումը։Մենք պրոֆեսիոնալ սպասարկում ենք ապահովել Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումներում։


«Ֆարմ Ֆեստ» ամենամյա միջոցառման սպասարկում
«Երեմյան Քեյթրինգ»-ը հոկտեմբերի 28-ին պրոֆեսիոնալ և բարձրակարգ սպասարկում իրականացրեց «Ֆարմ Ֆեստ»-ում, որը Հայաստանում իր տեսակի մեջ եզակի ամենամյա միջոցառում է:
Հարսանյաց միջոցառման սպասարկում
«Երեմյան Քեյթրինգ»-ը իրականացրել է բացօթյա հարսանեկան բարձրակարգ սպասարկում։
Յուրաքանչյուր դետալ ստեղծվել է նրբաճաշակությամբ և հոգատարությամբ։
